Չինաստանի արտգործնախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին Ժնեւի Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է, որ Չինաստանը դեմ է այլ պետությունների տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարածաշրջանային եւ գլոբալ համակարգեր ստեղծելու եւ միջին հեռահարության հրթիռներ ծավալելու՝ որոշ երկրների փորձերին:
«Չինաստանը հանդես է գալիս առանձին երկրների կողմից հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային եւ գլոբալ համակարգերի զարգացման եւ ծավալման դեմ, որոնք ազդեցություն են գործում ռազմավարական կայունության վրա: Չինաստանը նաեւ առարկում է այլ պետություններում եւ իրենց հարող տարածաշրջաններում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը»,- ըստ ՉԺՀ ԱԳՆ-ի՝ ասել է Վան Ին՝ հունիսի 11-ին խորհրդաժողովում տեսակապի միջոցով ունեցած ելույթում: