Կիեւում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ հատուկ տեղեկություն է ստացել նոյեմբերի 20-ին «հնարավոր զգալի օդային հարձակման մասին»։
Հայտարարության մեջ ասվում է, որ «անվտանգության միջոցառումներով պայմանավորված՝ դեսպանատունը փակ է լինելու, իսկ դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվել է պատսպարվել տեղում»։
Բացի այդ՝ ամերիկյան դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել անհապաղ ապաստանելու օդային տագնապ հայտարարելու դեպքում:
ԱՄՆ դեսպանատանը հետեւել են նաեւ Իսպանիայի եւ Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ կրկին հայտարարելով փակման մասին, դրանց համար որպես պատճառ ներկայացնելով «օդային հարձակումների ռիսկի մեծացումը»։
Ուկրաինայում գնտվող իսպանացիներին դեսպանատունը կոչ է արել հետեւել տեղի իշխանությունների ցուցումներին եւ մոտ լինել ապաստարաններին։
Վերջին շաբաթներին ռուսական բանակը կրկին մեծացրել է Ուկրաինայի քաղաքների ենթակառուցվածքների վրա օդային հարձակումները։ Այդ հարվածներից ամենահուժկուն տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին, երբ ռուսական բանակը, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ուկրաինայի ուղղությամբ արձակեց 120 հրթիռ եւ 90 անօդաչու թռչող սարք՝ թիրախավորելով, մասնավորապես, երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։