Որովհետեւ ունենք հաստատուն կամք՝ քաղաքականության միջոցով նպաստելու ուժեղ պետականության կայացմանը մեր գիտելիքով եւ կենսափորձով։
Լուսավորչականությունը։ Այն է՝ քաղաքացիներին համերաշխություն քարոզելով՝ առողջացնել քաղաքական համակարգը՝ բացառելով ատելության, տգիտության եւ անօրինականության գերակայության որեւէ դրսեւորում։
Արցախի ապագան սահմանված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով։ Այն է՝ միացում Մայր Հայրենիքի հետ։
Ստորագրված եռակողմ հայտարարության այն մասերը, որոնք չեն հակասում միջազգային իրավունքին եւ ՀՀ օրենսդրությանը, պետք է շարունակվեն կատարվել։ Օրինակ՝ բոլոր ռազմագերիների փոխանակումը եւ այլն։
Իսկ մնացած հատվածները, որոնք ընդունվել են միջազգային իրավունքի եւ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, պետք է ընդունվեն որպես փաստ, որոնց վերացմանը պետք է ուղղված լինի ՀՀ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական աշխատանքը։ Օրինակ՝ տարածքային զիջումներ, հայկական զորքերի տեղաշարժ եւ այլն։
Առանձին սնուցվող հակառուսական տրամադրությունները չեն կարող դիտարկվել որպես ուժգնացող միտում։ Միեւնույն ժամանակ չպետք է եւ անտեսվեն։
Միակ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատացման ցանկացած քաղաքական գործընթաց, որը հակասում է հայկական ազգային եւ պետական շահին, պետք է կասեցնել՝ հաշվի առնելով այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որտեղ հայտնվել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները։
Ռազմավարական դաշնակցային հարաբերությունների փոփոխության օրակարգ չկա եւ առաջիկայում չի կարող լինել։
Քաղաքացիական համերաշխություն եւ հասարակության հասունություն՝ կրթության, սոցիալ֊մշակութային, հոգեւոր դաստիարակության բոլոր եղանակներով տգիտության եւ սպառողականության դեմ պայքարի միջոցով։
Ողջախոհության եւ առողջ քաղաքական համակարգի ձեւավորում՝ իշխանությունների տարանջատման եւ համագործակցության իրական կառուցակարգի երաշխավորմամբ։
Տնտեսությանը ճկունություն տալու միջոցով սրընթաց վերականգնում՝ ներդրումային միջավայրի բարելավման, արդյունավետ պետական կառավարման եւ արդարադատության երաշխավորման միջոցով։
Բանակի արմատական փոփոխության հայեցակարգի կենսագործում՝ պրոֆեսիոնալ բանակի եւ «յուրաքանչյուր քաղաքացի-պատրաստված զինվոր» տրամաբանությամբ։
Սոցիալական արդարության, խիստ իրավակարգի եւ սոցիալական վարքագծի դրսեւորման բարոյաէթիկական անխախտ կանոնների ամրապնդում։
Ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է։
Անհատ֊հասարակություն֊պետություն փոխկապվածության վերաիմաստավորում եւ համընդհանուր պայքար հանուն լուսավորչականության՝ քաղաքական չափահասության։
Այսկերպ հնարավոր է դառնում զգայական պետականությունից անցնել դատողական պետականության մակարդակ եւ հիմքեր գցել մարդկային ռեսուրսների զարգացման ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ։
Չպետք է լինի մարդկային ռեսուրս, որը հնարավորություն չի ստանա զարգանալու եւ դրա արդյունքը հանուն ազգային շահի ու հայկական պետականության զարգացման ուղղությամբ օգտագործելու։
Այո՛։ Բոլոր հարեւանների հետ պետք է նորմալացնել հարաբերությունները, սակայն դա հնարավոր համարում ենք միայն այն դեպքում, երբ այդ հարեւանները չեն խախտի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները, չեն կատարի պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ։ Իսկ արդեն տեղի ունեցած խախտումների համար կկրեն դրանցից բխող պատասխանատվությունը՝ որպես հետագայում նույնը չկրկնելու երաշխիք։
Ճանապարհների շրջափակում, իհարկե, հնարավոր է եւ պետք է, սակայն դա չպետք է արվի հայկական ազգային ու պետական շահի հաշվին։
Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակում հնարավոր է միայն ռազմագերիների վերադարձի, Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, վերջիններիս քաղաքացիների դեմ շարունակվող միջազգային հանցագործությունների դադարեցման եւ դրանց հետեւանքները վերացնելու պարագայում։
Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավոր են միայն Արցախի հիմնախնդրի վերջնական լուծման աշխատանքների հետ զուգահեռ՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ հաշվի առնելով սահմանային տարածքների կենսական նշանակության եւ մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանությունը։ Այս գործընթացներն առանձնացնելը վնասում է հայկական ազգային եւ պետական շահին, եւ հետեւաբար չեն կարող սկսվել։
Հավատալը քաղաքական հայեցակարգ չէ։ Բոլոր օրինական ռեսուրսները գործի ենք դնելու, որ ընտրություններն անցկացվեն ՀՀ օրենսդրության տառին եւ ոգուն համապատասխան։
Այսօրվա արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու համար Ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու պարագայում չենք բացառում համագործակցությունը որեւէ քաղաքական ուժի հետ։
Այլ պարագայում բացառում ենք համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերի հետ, որոնց գործունեության մեջ առկա է կամ կարող է լինել հակաիրավական տարր։
Ազգային համերաշխության կառավարության ձեւավորում եւ քաղաքական համակարգի առողջացում,
Անվտանգային համակարգի արմատական վերանայում. բանակաշինություն եւ ժողովրդագրություն,
կրթադաստիարակչական, հոգեւոր֊մշակութային համընդգրկուն բարեփոխումներ։