«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի, իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում` Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը։
Այս տեղեկությունը կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտնել է կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
«Ըստ մեր կանոնադրության՝ կուսակցության պատվավոր նախագահն իրավասու է առաջադրելու վարչապետի թեկնածուի, եւ թերեւս անակնկալ չի լինի, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում ներկայացրեց Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում` Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը»,- ասել է Մդինարաձեն։
Նրա խոսքերով՝ հաջորդ օրերին՝ խորհրդարանի առաջին նստաշրջանից հետո, խորհրդարանական մեծամասնությունը կնշանակի նախագահի ընտրության օրը։
Տաթեւ Խոցանյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ