Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար և Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը համոզված է՝ Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարգսյանն անդրադառնում է նորաստեղծ շարժման նպատակներին, Հայաստանի տնտեսական վիճակին և անվտանգության հիմնահարցերին: