«Sputnik Ադրբեջանը» հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 15-ին այցելելու են Վարանդա (Ֆիզուլի), ապա՝ Շուշի: Նախագահները Շուշիում երկկողմ համաձայնագիր են ստորագրելու:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ համաձայնագիրը երկու երկրների միջեւ ստորագրված խոշորագույն փաստաթղթերից մեկը կլինի։
Նախքան Լեռնային Ղարաբաղ այցելելը Էրդողանը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահը բանակցություններ կվարի մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ: Քննարկման թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։