Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն անդրադարձել են պատերազմի հետեւանքով անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին:
Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաեւ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ: