Հանրային հեռուստաընկերությանը տված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ տեղի ունեցած ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանակություններին։
Հայաստանի վարչապետը իր խոսքում նշել է, որ պաշտոնանկությունները չեն ունեցել անձնավորված բնույթ եւ հիմնակնում կրել են համակարգային բնույթ։ Փաշինյանի խոսքերով պաշտոնից ազատված պաշտոնյաների ղեկավարած համակարգերը նրանց նշանակումներից հետո էական փոփոխություններ են կրել։ Սակայն ըստ ՀՀ վարչապետի լավ աշխատանքների պարագայում էլ «գալիս է մի պահ, երբ փոփոխություններ բերող ղեկավարները, գուցե նաեւ անխուսափելիորեն մի X պահից դառնում են հենց համակարգի մաս, այսինքն՝ փոփոխությունների, բարեփոխումների պրոցեսը նույն տեմպով շարունակելը հնարավոր չի դառնում: Որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք, խորանանք դրանց մեջ: Հայացքի սրությունը կարող է կորել»։
Փաշինյանը նաեւ նշեց, որ պաշտոնանակությունների համար ազդող հանգամանք է հանդիասցել հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ տեղի ունեցած բանավեճը, ինչպես նաեւ այդ ամենին պատգամավոր Արտակ Զեյնալյանի այն արձագանքը, որ պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով եւ շարժումներով խոսելը անընդունելի է։ Փաշինյանը նշեց, որ թե՛ քննչական կոմիտեի նախագահին, եւ թե՛ պատգամավորներին անձամբ է խնդրել հեռանալու դիմում գրել եւ վայր դնել մանդատները։
«Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին»,- ասել է Փաշինյանը։