Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու համար եւ կշարունակի նպաստել խաղաղության գործընթացներին։
Նաեւ նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակ ունի ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա առեւտրի ծավալները։