Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ծովային զորավարժության ընթացքում B-52H ատոմային ռմբակոծիչներ օգտագործելու վերաբերյալ Պենտագոնի որոշման կապակցությամբ:
Քննադատելով հունիսի 6-18-ը Բալթիկ ծովում անցկացվող Baltops-2021 զորավարժություններում ատոմային B-52H ռմբակոծիչների օգտագործումը` ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունն այդ որոշումը հերթական սադրանք է համարել:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը Վաշինգտոնին հորդորել է դադարեցնել վտանգավոր գործողություններն իր սահմանների մոտ՝ ընդգծելով, որ ատոմային B-52H ռմբակոծիչների օգտագործումը կգորշացնի մթնոլորտը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման նախօրեին:
Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները սառել են 2014-ից: Սառեցումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության ընդլայնման չորս առանցքներով, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Ուկրաինայի ճգնաժամի, Բալթիկ ծովի, Սիրիայի իրավիճակի եւ Արեւելյան Եվրոպայում ՌԴ-ին սահմանակից շրջանների հետ: