Ըստ The New York Times-ի՝ Սպիտակ տունը Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ համաձայնագրեր է կնքել կորոնավիրուսի դեմ ընկերությունների մշակած պատվաստանյութի 500 միլիոն չափաքանակ ձեռք բերելու շուրջ՝ աշխարհի մյուս երկրներին օգնելու նպատակով:
Պարբերականի տվյալներով, պայմանավորվածության համաձայն, այդ չափաքանակները մեկ տարվա ընթացքում կստանա շուրջ 100 երկիր: 200 միլիոն չափաբաժինը տեղ կհասնի այս տարի, եւս 300 միլիոնը՝ մինչեւ հաջորդ տարվա առաջին կեսը:
Պատվաստանյութի վերոնշյալ չափաբաժինները ԱՄՆ-ն ձեռք է բերել ոչ առեւտրային կազմակերպությունների համար նախանշված գնով:
Ըտ պարբերականի՝ աշխարհում պատվաստանյութերի անբավարարության եւ հարուստ ու աղքատ երկրների միջեւ պատվաստումների անհավասար համամասնությունների դեմ պայքարի ակտիվացման նպատակով ԱՄՆ նախագահն այդ ծրագրի մասին ակնարկել է պատվաստման համընդհանուր ռազմավարության մասին հարցին ի պատասխան:
The New York Times-ը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ում արտադրվելիք 500 միլիոն չափաքանակը, միեւնույնն է, չի բավարարելու անհրաժեշտ քանակով չափաբաժին ապահովելու եւ կորոնավիրուսի խնդիրը համաշխարհային մասշտաբով լուծելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, թե ամբողջ աշխարհին պատվաստանյութով ապահովելու համար անհրաժեշտ կլինի արտադրել 11 միլիարդ չափաբաժին: