Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Հակոբյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ից։
ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարականի դիմում գրել էր նոյեմբերի 18-ին։ Մինչ այդ վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր իրավապահ համակարգից՝ նշելով, որ նախանշված բարեփոխումները չի տեսնում։