Մոսկվայում ընթացող ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։
Տեղեկությունը սրա մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Փոխանցվում է, որ Գրիգորյանն ու Էյուբովը նիստից հետո զրուցել են շուրջ 10 րոպե։