Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը Պապիկյանին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին:
Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հաղորդվում է նաեւ, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: