Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ:
Վարչապետի պաշտոնակատարը հաստատեց, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ Նա դրա մասին հայտարարեց Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչների հետ հանդիպմանը: