Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է հեղինակությունն ու լեգիտիմությունը: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Նորիկյանը նշում է, որ վարչապետի վերջին գործողությունները՝ պարտադրել պատգամավորին հրաժարվել մանդատից, ԲԴԽ-ի ղեկավարին և այլ պաշտոնյաների՝ հրաժարական տալ, խոսում է այն մասին, որ կատարվում է իրավական բեսպրեդել: