ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, տեղեկացրել է Formula.ge-ն: Հրաժարական է տվել նաեւ արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, պատճառը Վրաստանում զարգացող իրադարձություններն են, մասնավորապես` վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությունը, ըստ որի` եվրաինտեգրման գործընթացը մինչեւ 2028 թվականը կասեցնում են:
Պետական եւ մասնավոր կազմակերպությունները հայտարարություններ են հրապարակում եւ դատապարտում Եվրամիության հետ բանակցությունների դադարեցումը։ Արտաքին գործերի նախարարության, կրթության եւ գիտության նախարարության, պաշտպանության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներից ոմանք արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը։
Նիդերլանդներում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան իր հրաժարականի մասին հայտարարություն է արել, նույնը` Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան:
Տաթեւ Խոցանյան