Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության առաջին հրամանատար գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնում, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով կադրային նշանակումներին ծանոթ աղբյուրից ստացած տեղեկություններին։
Լրատվական գործակալությունը նաեւ նշում է, որ այս տեղեկությունը հաստատել են ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած երկու այլ աղբյուրներ։
2014 թվականից ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմն ավարտող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ Մուրադովը նշանակվել էր նոյեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում մնացել էր մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ը։
2022 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ գեներալը նաշանակվել էր «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատար, որը հարձակողական գործողություններ էր իրականացնում Ուկրաինայում։ Նույն տարվա հոկտեմբերից նա նշանակվել է ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգի միասնական ռազմավարական հրամանատարության ղեկավար։
Մուրադովը ունի «Ռուսաստանի հերոսի» կոչում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV եւ III աստիճանների, ինչպես նաեւ Արիության շքանշաններ։
2022 թվականի փետրվարի վերջին այն հայտնվել է ԵՄ-ի պատժամիջոցների տակ։