«Զզվանքի գործոն» վավերագրական ֆիլմը Հայաստանի կեղտաջրերի մաքրման եւ ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին է։ Մինչ աշխարհը պայքարում է ջրային պաշարների անխնա սպառման եւ կլիմայի փոփոխության դեմ, Հայաստանը ահռելի ջրային կորուստների պայմաններում դեռեւս չունի կեղտաջրերի լիարժեք մաքրում իրականացնող կայաններ, ջրային ոլորտի ռազմավարություն, իսկ ստանձնած միջազգային պարտավորություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար չկան բավարար կարողություններ։ Սննդային անվտանգության ու ջրային ոլորտի կառավարման խնդիրների ֆոնին Հայաստանի չմաքրվող կեղտաջրերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը` լուրջ ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար: