Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը, պատասխանելով ՀՀ նախագահի նամակին, հավաստիացրել է, որ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը Կարմիր խաչի լիարժեք ուշադրության ներքո է:
Պետեր Մաուրերը նշել է, որ 1992-ից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում շարունակական գործուն ներկայություն ունի:
ԿԽՄԿ նախագահն ընդգծել է, որ 2020-ի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեություն ծավալելու միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում: