Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, եթե Կիեւը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, արեւմտյան ռազմաբազաների տեղակայումից եւ իր տարածքում օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների անցկացումից։
«Ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ռազմաբազաներ, ո՛չ զորավարժություններ ուկրաինական հողում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այժմ պետք է ընդունել նոր իրողությունները, որոնցից գլխավորը Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների ընդգրկումն է Ռուսաստանի կազմում։
Լավրովը կրկին շարունակել է Մոսկվային բազմիցս հնչեցրած այն թեզը, որ Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվելու Ուկրաինայում ռուսաց լեզվի, մշակույթի, ռուսական լրատվամիջոցների եւ ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելման հետ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է՝ «իր շեմին» ՆԱՏՕ չպետք է լինի, իսկ ռուսների իրավունքները պետք է վերականգնվեն։
Անդրադառնալով Ուկրաինայում շարունակվող պատերազմի նպատակներին՝ Լավրովը նշել է, որ այն արդարացի եւ «լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, առաջին հերթին՝ լեզվական եւ կրոնական իրավունքներին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին։ Սա լիովին համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին»։