Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Երուսաղեմում հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի հետ։
X-ի էջում կատարած գրառման մեջ Սաարը նշել է, որ քննարկման հիմնական թեմաները վերաբերել են «Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումներին»։
Իսրայելի արտգործնախարարի խոսքերով՝ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաեւ Իսրայելի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։
«Մեր երկրների միջեւ ամուր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»,- ասվում է Սաարի գրառման մեջ։