Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում նշել է, որ պաշտոնական Կիեւը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ արեւմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում։
«Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, եւ արդեն եկել է ժամանակը, որ գործընկերներն ու դաշնակիցները հստակ քայլերով եւ որոշումներով աջակցեն Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։
Վերջինս նաեւ պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ ավելի պատրաստ է լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը»,- ասել է Զելենսկին։