Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան հայտարարել է, որ նախորդ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի պայթյունից 140 մարդ է տուժել, 27-ը՝ մահացել։
Հունիսի 12-ին ադրբեջանական կողմը Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիների վերադարձրեց։