«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք ՄԻՀԱԿ-Միասնական հայրենիք կուսակցության պատասխանները։
Մենք կարծում ենք, որ մեր ազգը նախկինների ու ներկաների միջեւ պետք է ունենա ընտրության հնարավորություն։ Ընտրության այդ հնարավորությունը առաջարկում ենք նաեւ մենք։
⦁ Բանակի վերակառուցում, մարտունակության եւ տակտիկական հնարավորությունների բարձրացում։
⦁ Ազգային անվտանգության եւ պետական սահմանների ամբողջականության ամրապնդում։
⦁ Սփյուռքի հետ հարաբերությունների նոր որակ։
⦁ Զենքի կրման եւ ձեռքբերման ազատականացում։
⦁ Զինծառայության կրճատում։
⦁ Դատական գործընթացի ժամանակի կրճատում։
⦁ Տնտեսական աճ։
⦁ Ռազմարդյունաբերության զարգացում
⦁ Բիզնեսի պաշտպանության համար հզոր գործիքակազմի ներդրում։
⦁ Արտաքին արդյունավետ քաղաքականություն։
⦁ ՀԱՊԿ–ի գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների հաստատում։
⦁ Հարեւան երկրների հետ խաղաղ օրակարգի ձեւավորում։
⦁ Դեպի Հայաստան ներդրումների ներգրավում։
⦁ Արտահանման ներուժի զարգացում։
⦁ Սոցիալական արդյունավետ ծրագրերի ներդրում։
⦁ Ազգային շահերի պաշտպանություն ազդեցության կենտրոնների առջեւ։
Արցախի հարցի լուծումը, հայկական շահերին համապատասխան, հնարավոր է միայն ուժեղ տնտեսության, արդյունավետ դիվանագիտության եւ մարտունակ բանակի շնորհիվ: Այսպիսով՝ Արցախի հարցի լուծումը կախված է վերը նշված երեք հարցերի առանձին լուծումներից:
Կարծում ենք՝ անհրաժեշտ է «գույքագրել» ՀԱՊԿ գործընկերների հետ անցած ուղին: Աշխատանք տանել թույլ տրված սխալները շտկելու ուղղությամբ։ Վեր հանել բոլոր ցավոտ հարցերը։ Կատարված վերլուծության հիման վրա անհրաժեշտ է գնահատել կազմակերպության պոտենցիալը Հայաստանի շահերի շրջանակում։ Պետք է կառուցել նոր օրակարգ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։
1. Անհրաժեշտ է ձեւավորել «ազգային համաձայնության հասարակություն» եւ վերականգնել ժողովրդի վստահությունը կառավարության նկատմամբ։
2. Անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել այս հարցման առաջին հարցում նշված նպատակների իրականացմանն ուղղված հստակ եւ կոնկրետ ծրագրերի մասին։ Այդ ծրագրերը պետք է լինեն պարզ, հասկանալի եւ հասանելի՝ դրանց իրականացման տեսանկյունից:
Պետությունն ու հասարակությունը պետք է կրկին միավորվեն` լուծելու տնտեսական, սոցիալական բոլոր խնդիրները, ինչպես նաեւ անվտանգության եւ բանակի բարեփոխումների խնդիրները։
Անկասկած, այդ հարցը պետք է լինի յուրաքանչյուր կառավարության համար առաջնահերթություն։ Սա նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք բոլոր ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն եւ այլն։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում կյանքի կոչել պետության զարգացման մեր առաջարկած ռազմավարությունը: Կենսական նշանակության բոլոր ոլորտներում երկրի զարգացման երկարաժամկետ ծրագիրն այս նպատակին հասնելու բանալին է:
Սա այն հարցն է, որով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել մեր իշխանությունները։ Անկասկած, հարեւանների հետ պետք է երկխոսություն՝ առանց նախապայմանների։ Համոզված եմ, որ հավասարակշռված եւ գրագետ դիվանագիտական աշխատանքով մենք կկարողանանք այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կհամապատասխանեն մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերին:
Ներկա պայմաններում, երբ հակառակորդը խախտել է ՀՀ պետական սահմանը եւ սպառնում է Սեւանին, Երեւանին, հնարավոր չէ բանակցություններ վարել առեւտրի կամ որեւէ տեսակի հարաբերությունների հաստատման շուրջ։ Այդ աշխատանքը կարելի է կատարել միայն այն պայմաններում, երբ երկու պետությունները պատրաստվում են խաղաղության, ոչ թե պատերազմի։ Ռազմական հռետորաբանությունը նույնպես չի նպաստում նման բանակցություններին։ Իսկ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրը բառացիորեն անհնար է դարձնում նման բանակցությունների վարումը։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները պետք է լինեն 2020-ի նոյեմբերի10-ի դրությամբ եղած սահմանագծմամբ։ Բոլոր անճշտությունները եւ փոխզիջումները պետք է լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունների արդյունք։ Բանակցությունները պետք է լինեն ՀԱՊԿ-ի, միջազգային գործընկերների, դաշնակիցների միջնորդությամբ։ Սա պետք է լինի միայն այն դեպքում, երբ հաշվի առնվեն հայկական շահերը պատմական արդարության եւ անվտանգության հարցերում։
Հուսով եմ, որ ընտրական համակարգը, որը տարիներ շարունակ բարելավվել է, բավարար կլինի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ Ընտրախախտումներ կարող են լինել, բայց չենք կարծում, որ դրանք կարող են էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Նախընտրական շրջանում բացառում ենք ընտրությունների մասնակից որեւէ ուժի հետ համագործակցությունը։ Խորհրդարանում լինելու պայմաններում, անկասկած, անխուսափելի է համագործակցությունը խորհրդարան մուտք գործած մյուս ուժերի հետ։ Այս դեպքում, իհարկե, կենտրոնանալով մեր կուսակցության նպատակների ու խնդիրների վրա։
1. Առաջարկել Ազգային ժողովին Կառավարության՝ առաջիկա 10 տարվա ծրագիր։
2. Ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն։
3. Առաջարկել անվտանգության ներկա ճգնաժամը հաղթահարելու, տնտեսական զարգացում եւ հաջող արտաքին քաղաքականություն ապահովելու միջոցառումների անհետաձգելի փաթեթ: