Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար Հայկ Խանումյանը կարծում է, որ 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնելուց հետո Արցախում փաստացի Ռուսաստան չի եղել: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խանումյանը մանրամասներ է ներկայացնում 2023 թվականի սեպտեմբերին իր և Արայիկ Հարությունյանի զրույցից, որոնք վերաբերում են Բաքու-Ստեփանակերտ հնարավոր բանակցություններին: