Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ֆրանսուա Բայրուին եւ նրան հանձնարարել կառավարություն ձեւավորել։ Այդ մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ հավելելով, որ նախագահը արդեն հանձնարարել է նոր վարչապետին կառավարություն ձեւավորել։
Նշանակման մասին Մակրոնը հայտարարել է «երկար խորհրդակցություններից» հետո։ 73-ամյա Բայրուն Մակրոնի երկարամյա կողմնակիցն է եւ կենտրոնամետ «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդը: 2017-2019 թվականներին նա զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին նախորդ վարչապետ Միշել Բարնիեի կառավարությանը երկրի խորհրդարանը անվստահություն հայտնեց, որի պատճառը առանց օրենսդիրների համաձայնության 2025-ի պետական բյուջեի ծրագրի հաստատումն էր։ Գործընթացի արդյունքում արդեն դեկտեմբերի 5-ին՝ ընդամենը երեք ամիս պաշտոնավարելուց հետո, Բարնիեն հրաժարական տվեց:
CNN-ը նշում է, որ Բայրուն այժմ ստիպված է բյուջեի վերաբերյալ քննարկումները սկսել այն խորհրդարանում, որտեղ նախագահ Մակրոնը բախվում է ինչպես ձախ, այնպես էլ ծայրահեղ աջ դաշինքների բացահայտ ընդդիմությանը: