Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ շնորհավորական նամակ է ուղարկել։ Շնորհավորանքի տեքստը հրապարակել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Սա Կղավելաշվիլիի առաջին շնորհավորանքն է այլ երկրի նախագահից։ Ալիեւը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կխորանան:
«Կարծում եմ, որ մենք բոլոր ջանքերը կգործադրենք միջպետական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու համար՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարօրության, մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու, նրա տնտեսական ներուժն իրացնելու համար»,- գրել է Ալիեւը:
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակաարեւմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:
Նորայր Միսկարյան