Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանային կարգով մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել։
Դիտորդական կետի անվտանգության ապահովման զորավարժանքի ընթացքում խաղաղապահները հերթապահ ստորաբաժանումների եւ հրշեջ հաշվարկների ներգրավմամբ մշակել են սադրիչ գործողությունները կանխարգելելու, դիտորդական կետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրներ։
Խաղաղապահներն առավելագույն սեղմ ժամկետում ազդանշան ստանալուն պես պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում։ Ռուս զինվորական բժիշկները մշակել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու եւ պայմանական վիրավոր զինծառայողի տարհանման նորմատիվները:
Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել: