Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ հայհոյանքը, հատկապես հրապարակային հայհոյանքը հնչեցնելը ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում լարվածությունը երկրում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ հայհոյանքը դարձել է այս նախընտրական քարոզարշավի արատավոր երեւույթը:
«Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջեւ հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան»,- շեշտել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական ուժերից եւ գործիչներից խստիվ պահանջել է վերջ դնել հայհոյանքը հանրային օրակարգ մտցնելու եւ այն բացահայտ խրախուսելու արատավոր պրակտիկային: