Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Անկարան եւ Բաքուն լայնածավալ համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրելու Շուշիում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշի կատարած այցի ընթացքում «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Համաձայնագիրը վերաբերելու է երկու երկրների տնտեսական համագործակցության մի շարք ասպեկտների եւ քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ գործակցությանը:
Էրդողանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել երեկ։ Այսօր նա ուղեւորվել է Շուշի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ անելիքը քննարկելու եւ գործնական քայլեր անելու նպատակով: