ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի եւ Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն («Խարեբա»-ի տեղակալ) Միրզա Կեզեւաձեի նկատմամբ: Այս որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Մասնավորապես, Գոմելաուրին եւ Կեզեւաձեն ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Հատուկ նշված անձանց ցուցակում» (SDN List):
Հայտարարության մեջ ասված է, որ Վաշինգտոնի այս քայլը համաձայնեցվել է Մեծ Բրիտանիայի հետ, որը եւս այսօր պատժամիջոցներ է սահմանել Գոմելաուրիի եւ չորս այլ ուժերի նկատմամբ։
«Այսօրվա գործողության արդյունքում վերը նկարագրված նշված անձանց պատկանող ամբողջ գույքն ու կապիտալը, որոնք Միացյալ Նահանգներում են կամ պատկանում են ԱՄՆ-ին կամ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, սառեցված են եւ պետք է զեկուցվեն OFAC-ին (Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակ- հեղ.)»,- ասված է հաղորդագրությունում:
Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի 22-րդ օրն է: Ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնության են ենթարկել բազմաթիվ մարդկանց ե՛ւ ձերբակալության ժամանակ, ե՛ւ դրանից հետո։ Ծեծի են ենթարկել նաեւ լրագրողներին։
Նորայր Միսկարյան