Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի հետ սահմանին կտեղակայի արհեստական բանականությամբ օժտված ինքնակարգավորվող ռոբոտներ:
Կորեայի Հանրապետության պաշտպանական գնումների պետական գործակալությունը հայտնել է, որ 2,5 միլիոն դոլար արժողության առաջին երկու սահմանապահ-ռոբոտները ապառազմականացված գոտու հարավային կողմից կտեղակայվեն այս տարվա հոկտեմբերին:
Ռոբոտները երեք ամիս կաշխատեն փորձնական ռեժիմով, դրական արդյունքի դեպքում դրանց զանգվածային օգտագործման մասին որոշում կընդունվի: Սահմանապահ ռոբոտները կտեղաշարժվեն հատուկ ռելսերով՝ վայրկյանում հինգ մետր արագությամբ, եւ շուրջօրյա հերթապահություն կանեն Հարավային Կորեա-ԿԺԴՀ սահմանին:
Սարքերը հագեցած են թեքվող-պտտվող խցիկով եւ ժամանակակից սենսորներով: Ռոբոտի արհեստական բանականությունն ինքնուրույն կվերլուծի խցիկի ձայներն ու պատկերը եւ կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում կտեղեկացնի օպերատորին:
Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում համակարգի աշխատանքը առավել արդյունավետ կդառնա: