Ամերիկացի զինվորականները Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական F/A-18 կործանիչը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությանը։
Ինքնաթիռը խոցվել է դեկտեմբերի 15-ից տարածաշրջան ուղարկված «Հարի Թրումեն» ավիակրի գլխավորած հարվածային խմբի «Գետիսբուրգ» կործանիչի արձակած հրթիռով։ Օդաչուները կարողացել են ժամանակին օգտվել կատապուլտի համակարգից։ Թեթեւ վնասվածքներ է ստացել նրանցից միայն մեկը։
AP-ն միջադեպն անվանում է «ամենալուրջը» 2023 թվականի դեկտեմբերից Եմենի «Անսար Ալլահ» կամ, ինչպես առավել հայտնի է, հութիների դեմ իրականացվող օդային գործողությունների մեկնարկից ի վեր։
Շաբաթ օրը ԱՄՆ ուժերը կրկին օդային հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի մոտ տեղակայված հութիների ենթակառուցվածքներին։ Բացի այդ՝ Կարմիր ծովի վրա խոցվել են հութիների մի քանի անօդաչու թռչող սարք եւ մեկ թեւավոր հրթիռ:
Միջադեպը տեղի էր ունեցել հութիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծումից ժամեր անց, որի հետեւանքով վիրավորվել էր 30 մարդ: