Սանկտ Պետերբուրգում սպասվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաեւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կկարողանան խոսել։
«Առանձին պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում խոսելու հնարավորություն կունենան»,- ասել է Պեսկովը։