«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ավելացնելու է ՌԴ մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը` հասցնելով շաբաթական մինչեւ երկու չվերթի։ Ինքնաթիռները երկուշաբթի եւ չորեքշաբթի չվերթ կկատարեն դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան։ Մինչ այդ ավիաընկերության օդանավերը միայն «Վնուկովո» էին թռչում: «Շերեմետեւո»-ն հարմար է թե՛ տեղակայման, թե՛ տարանցիկ եւ միակցված չվերթերի քանակի առումով։ Այնտեղից օդանավերը թռիչքներ են կատարում տարբեր ուղղություններով`ՌԴ քաղաքներ, Եվրոպա, ԱՄՆ։
Ներկայում ավիաընկերության Boeing տեսակի երեք ինքնաթիռներով` Boeing 737-500, Boeing 737-700 եւ Boeing 737-800, կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի Մոսկվա, Թբիլիսի, Վորոնեժ, Մինվոդի, Եգիպտոս, նաեւ չարտերային չվերթեր են կատարվում դեպի Իրան, Հունաստան, Կիպրոս, Խորվաթիա, Եգիպտոս։