Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ այսօր Բաքվում սկսվել է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը:
Միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Ադրբեջանում դատարանի առջեւ են կանգնեցրել ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին, Արմեն Եղիազարի Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գեւորգ Նորայրի Ասերտյանին, Սիսակ Գրիշայի Ենոքյանին, Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինասյանին, Մկրտիչ Սիմոնի Մինասյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին, Յուրի Տիգրանի Կարապետյանին:
Այսօրվա նիստում ճշտվելու են ամբաստանյալների անձնական տվյալները:
Շինծու քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով: