Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ քաղաքական եւ անվտանգության հարցերով բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Ահմադիանի Բաքու կատարած այցը նպատակաուղղված է Հարավային Կովկասի երկրների հետ անվտանգության եւ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաեւ Հայաստան։ Նշվում է, որ Ահմադիանը հարեւան երկու պետություններ այցելում է հայ եւ ադրբեջանցի գործընկերների հրավերով։
Բաքվում եւ Երեւանում իրանցի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ահմադիանը Երեւան կժամանի այսօր, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կունենա հունվարի 9-ին։