ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ առաջընթաց է գրանցվել ե՛ւ Գազայի հատվածում հրադադարի հաստատման, ե՛ւ ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ բանակցություններում։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 10-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցոի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մենք իրական առաջընթաց ենք գրանցում։ Ես այսօր հանդիպեցի բանակցողների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք կարող ենք բանտարկյալների փոխանակում ունենալ»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի բանտարկյալների հետ։
«Ներկայում ՀԱՄԱՍ-ը խոչընդոտում է նման փոխանակման անցկացումը: Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Մենք պետք է հասնենք դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նաեւ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նորընտիր նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ Լիբանանի զինված ուժերը «պետք է հաշվետու լինեն Լիբանանի ժողովրդին, ոչ թե ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահին» կամ որեւէ այլ խմբավորման»։
Հիշեցնենք՝ գեներալ Աունին Լիբանանի խորհրդարանը նախօրեին էր ընտրել երկրի նախագահի պաշտոնում, որը թափուր էր ավելի քան երկու տարի: 128 պատգամավորներից նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 99-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ ինքը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ազատ արձակել պատանդներին մինչ իր երդմնակալությունը՝ հակառակ դեպքում սպառնալով «դժոխք» ստեղծել Մերձավոր Արեւելքում։
Նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատելու համար Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ միջնորդների ներգրաԲոլոր գրառումներըվմամբ բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին, սակայն դրանք փակուղի մտան: Կողմերը չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շարունակությանը, որի համաձայն` մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակվեցին 105 պատանդներ։ Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայի հատվածում են։
Դեկտեմբերի վերջից բանակցությունները վերսկսվել են, եւ թե՛ միջազգային, թե՛ իսրայելական մամուլը բազմիցս են գրել դրական առաջընթացի մասին։