Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը արշավ է սկսել՝ պահանջելով ազատ արձակել COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում ձերբակալված լրագրողների ու լրատվամիջոցների աշխատակիցներին։
Իրավապաշտպան կառույցը առաջարկում է իր կոչին միանալ նաեւ այլ ցանկացողներին՝ նամակ ուղարկելով Ադրբեջանի նախագահին։
«Նրանց անօրինական ձերբակալություններն ու կալանավորումները դարձել են մեկ տարի առաջ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մաս»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 6-ին՝ Բաքվում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո, Ադրբեջանի իշխանությունները յոթ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների են ձերբակալել «մաքսանենգության» կեղծ մեղադրանքով, որով նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: