Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի՝ պողպատի խոշորագույն արտադրողները 2021-ի ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 21-ը արտահանել են ավելի քան 1,1 միլիոն տոննա պողպատ:
Պողպատի արտահանումն Իրանից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 187%-ով:
Իրանի մետաղագործական ընկերությունները արտերկրի սպառողներին այս տարվա առաջին երկու ամսում առաջարկում են պողպատե հեծաններ, ամրաններ, գլանափաթեթներ, չուգունե ձուլածոներ, պողպատե լայն թիթեղներ, ձուլածո կտրվածքներ եւ այլն:
Իրանական ընթացիկ տարվա 1400 թվականին (մարտի 21-ից ապրիլի 20-ը) Իրանի մետաղագործական ընկերություններն ավելի քան 667,5 միլիոն դոլարի արժողության շուրջ 4, 3 միլիոն տոննա զանազան հանքարդյունաբերական արտադրանք են արտահանել արտերկիր: