Գրենլանդիան պետք է անկախ լինի եւ ոչ թե չպատկանի Դանիային կամ դառնա ԱՄՆ-ի մաս։ Այդ մասին Դանիայի վարչապետ Մուտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ համաժողովի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն։
«Մենք չենք ուզում լինել դանիացի, մենք չենք ուզում լինել ամերիկացի, մենք ուզում ենք լինել գրենլանդացի»,- ասել է Էգեդեն:
Քաղաքական գործչի խոսքով՝ ստատուս քվոյի պահպանումը, որի շրջանակում Գրենլանդիան լայն ինքնավարությանբ մնում է որպես Դանիայի մաս, «տարբերակ չէ»։
Ֆրեդերիկսենն էլ հայտարարել է, որ կցանկանար Գրենլանդիան պահել Դանիայի կազմում, սակայն ընդգծել է, որ կղզու անկախության ցանկությունը «օրինական է եւ հասկանալի»։ Միեւնույն ժամանակ նա «դրական» է անվանել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած հետաքրքրությունը։
Նշենք, որ Մութե Էգեդեն «Ժողովրդական համայնք» կուսակցության առաջնորդն է, որը երկար տարիներ պայքարում է Գրենլանդիայի անկախության համար:
Գործող օրենսդրության համաձայն՝ կղզին կարող է անկախանալ հանրաքվեի միջոցով: Էգեդեն ավելի վաղ ակնարկել էր, որ նման հանրաքվե կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականի գարնանը։
Գրենլանդիայի ապագան ինտենսիվ քննարկման առարկա է դարձել վերջին շաբաթներին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կղզին Միացյալ Նահանգների կազմի մեջ ներառելու մտադրության մասին: