ՀՀ -ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ եկող երկու շաբաթվա ընթացքում Երեւանում և Հայաստանի այլ վայրերում հնարավոր է ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր տեղի ունենան:
Դեսպանությունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զգոնություն ցուցաբերել, խուսափել մարդկանց բազմությունից, մշտապես աչալուրջ լինել եւ կապ պահպանել հարազատների հետ։