Աշխատանքային այցով հունվարի 15-17-ը Բրյուսելում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձեւաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստը նպատակաուղղված է գլոբալ եւ տարածաշրջանային ներկա սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։
Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ եւ քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ եւ կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։