Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Կոբախիձեն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Ալի Ասադովի հետ։
Նշվում է, որ վարչապետ Ասադովի հետ Կոբախիձեն կմասնակցի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։
Նշենք, որ նախօրեին էլ առաջին արտերկրյա պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Նա հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։