Հայաստանը Թուրքիային է արտահանձնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի։ Այդ մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն նշվում։