Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, չորեքշաբթի ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղը ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամության մասին:
«Երեկ շրջեցինք Ղարաբաղով, տեսանք՝ ինչ ավերածություններ կան 30 տարվա հակամարտությունից հետո: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ»,- ասել է Էրդողանը: