Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Ստեփանակերտ, որտեղ նրա գլխավորությամբ տեղի է ունեցել ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում վերլուծվել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առկա օպերատիվ իրավիճակին, զորամասերի մարտական պատրաստության աշխատանքներին եւ զինվորական կարգապահության վիճակին առնչվող հարցեր։
«Գեներալ-գնդապետ Զ.Գասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական եւ մարտական գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ եւ ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության տեքստում։