Դավոսում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակում հունվարի 21-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է գերմանական կողմի խնդրանքով։
Հաղորդագրության համաձայն՝ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու ջանքերին։
Բացի այս նշվում է, որ Շոլցը հետաքրքրվել է դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքներով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։