Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության եւ զարգացման հարցերով քարտուղար Դեյվիդ Լամիի հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային ներկա իրավիճակը, հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը։
«Տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ խաղաղության գործընթացի մասին՝ նախարարը նշել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի եւ սահմանազատման վերաբերյալ զգալի առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։